ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.11.2015 | 00:01

Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները, թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե՛ զարմանահրաշ բաները և թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։ Եվ ահա ես որոշեցի, որ նա կյանքում անբաժան լինի ինձնից, գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար և կմխիթարի ինձ հոգսերից ու տրտմությունից։ Ես նրա շնորհիվ փառք կվաստակեմ ժողովրդի մեջ և պատիվ՝ ծերերի առջև։


Իմաստություն Սողոմոնի 8. 8-10

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ